Ընկերություններ
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ
Ճարտարապետություն, Շինարարություն
Ընկերությունը, հիմնադրվելով 2017թ․ մայիս ամսին, ունի արդեն 70-ից ավելի աշխատակիցներ։ Ընկերությունը Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի Դաշնության տարածքներում կատարում է տեղազննման, նախագծման, շինարարական, ռելեական պաշտպանություն և ավտոմատիկայի, գեոլոգիական, գեոդեզիական բարձորակ աշխատանքներ։ Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, որոնցից են AutoCad 2017, AutoCad Civil 3D, ArchiCad, SolidWorks, Corel Draw, ArcCatalog GIS, 1C, ArmEstimate, Grand Smeta հնարավորություն է տալիս մեր մասնագետներին իրականացնել անթերի աշխատանքներ և պատվիրատուներին հանձնել նախագծերը սահմանված ժամկետներում։
Արտադրություն
2011 թվականից սկսված «Արարատ» սննդի կոմբինատը արտադրում է 100% բնական հյութեր, նեկտարներ, մրգային և բանջարեղենային պահածոներ, ինչպես նաեւ բուսական եւ դասական սեւ եւ կանաչ թեյեր: Այսօր Արարատ սննդի կոմբինատը իր արտադրությունը ներկայացնում է Ռուսաստանի, Վրաստանի, ԱՊՀ և ԵՄ երկրների, ԱՄՆ-ի շուկաներում:
Վաճառք,Առևտուր
Հիմնադրվելով 1995թ.-ին՝ Զիգզագ ընկերությունն արդեն 25 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում,
Առողջապահություն
ԱՎԵ ԴԵՆՏ ստոմատոլոգիայի կենտրոնը հիմնադրվել է 1998թ (ղեկ. Գագիկ Ավետիսյան): Ավելի քան 20 տարիների ընթացքում կլինիկայում բազմահազար պացիենտներ ստացել են իրենց անհանգստացնող խնդիրների լուծումները: Քայլելով ժամանակին համընթաց, լինելով նորաոճ, գրագետ մասնագետների, գերմանիայի հետ համագործակցության և հագեցած տեխնիկայի շնորհիվ կլինիկայում տրվում է բերանի խորոչում առկա ցանկացած հարցի ինդիվիդուալ պատասխան՝ պարգևելով առողջություն և գեղեցկություն:
Լոգիստիկա և Տրանսպորտ
<<Ավենիղ>> ՍՊԸ-ն զբաղվում է տարատեսակ շինարարական ապրանքների ներկրմամբ և բեռնափոխադրումներով ՌԴ-ից ՀՀ և ԱՀ ցանկացած տարածք։ <<Ավենիղ>> ՍՊԸ-ն հեռանկարային, դինամիկ զարգացող ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում ինչպես մասնավոր ձեռներեցներին , այնպես էլ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
Տուրիզմ, Հյուրանոցներ
Holiday Inn Yerevan Republic Square Hotel is the first IHG’s managed hotel in Armenia. It will have 191 rooms, several restaurants, cafes and bars, 475 sq. m of 7 meeting rooms, 1485 sq. m of fitness center and spa, shops, beauty salon, underground parking etc.
Վաճառք,Առևտուր
Գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների որակով և բազմազան տեսականին փոքրիկ հաճախորդից մինչև մեծահասակ, մանկական զարգացնող խաղերից մինչև գրասենյակային խստապահանջ ոճ, հատուկ օրթոպեդիկ պայուսակներից՝ սպորտային և առօրյա սիրողների համար կարող եք ձեռք բերել մեր յուրաքանչյուր մասնաճյուղում: Կարանդաշ խանութ-սրահների բարեհամբյուր անձնակազմը սիրով կսպասարկի յուրաքանչյուր խստապահանջ հաճախորդի:
Վաճառք,Առևտուր
Office Kahuyq Shinplaza-ն գրասենյակի համար նախատեսված կահույքի մասնագիտացված խանութ-սրահ է: Եթե ուզում եք ունենալ ֆունկցիոնալ և ոճային գրասենյակ, որը տրամադրող միջավայր կստեղծի Ձեր աշխատակիցների համար, ապա համեցեք մեզ մոտ: Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ հեշտորեն կողմնորոշվել մեր տեսականու բազմազանության մեջ և կատարել հաջող ընտրություն:
Տուրիզմ, Հյուրանոցներ
«Կոնյակ» հյուրանոցն ունի քաղաքի կենտրոնից հեշտ հասանելի դիրք և հարմար է ինչպես գործնական մարդկանց, այնպես էլ հյուրերի համար, ովքեր ճամփորդում են երկրի գրավչություններն այցելելու նպատակով։ Հյուրանոցը Հանրապետության հրապարակից գտնվում է 600մ, «Տաշիր» առևտրի կենտրոնից 150մ, իսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց 500մ հեռավորության վրա։ Զգացե՛ք տան ջերմությունը Ձեր ժամանակակից և հարմարավետ համարում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, ընթրե՛ք մեր ռեստորանում և բարում, համտեսե՛ք հայկական ճաշատեսակները և, իհարկե, աշխարհի ամենահամեղ կոնյակը, անցկացրե՛ք հանդիպումներ և միջոցառումներ ու վայելեք Ձեր հանգիստը մեր լողավազանի մոտ։
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«Լավաշ» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս»-ի երրորդ բիզնես նախաձեռնությունն է՝ հայկական խոհանոցի նորաշունչ և մերօրյա մատուցմամբ: Ռեստորանի ստեղծման հիմքում ներդաշնակ հակադրություններով յուրահատուկ կոլորիտի ձևավորումն է, որտեղ մեկտեղված են վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը: Լավաշն իր հաճախորդներին առաջարկում է հաճելի ժամանց ու համեղ սնունդ ռեստորանի փակ և բացօթյա հատվածներում: Առաջին հարկում կարող եք հետևել թոնրում պատրաստվող պուրի հացի, գաթայի և, իհարկե, լավաշի թխման գեղեցիկ գործընթացին: Ռեստորանի երկրորդ հարկում գործում է փակ սրահ կորպորատիվ խնջույքների կամ այլ հիշարժան իրադարձությունների համար: