Ընկերություններ
Ճարտարապետություն, Շինարարություն
Architectural Design / Interior Design / Renovation/Furniture
Վաճառք,Առևտուր
"Arva Prof " ընկերությունը 2015 թ.-ից գործում է հայաստանյան շուկայում՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են Veiro professional, Vileda professional, Mediclinics, Secret Cline, Agron և այլն: "Arva Prof "-ը առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ապրանքներ, որոնք կբավարարեն բոլոր այն կազմակերպությունների պահանջները, որոնք պահպանում են հիգիենայի և մաքրության ամենաբարձր չափանիշները: Տարիների ընթացքում մեր ընկերությունը համալրվել է երիտասարդ, բանիմաց և կենսուրախ մասնագետներով, ովքեր միշտ պատրաստ են օգնել մեր հաճախորդներին, գտնել լավագույն տարբերակները՝ առաջարկելով առկա ապրանքների, ծառայությունների գնի և որակի համադրության լավագույն լուծումները:
Վաճառք,Առևտուր
Կենցաղային տեխնիկան ուրույն տեղ ունի յուրաքանչյուրի կյանքում: Առօրյայում մենք առընչվում ենք հեռուստացույցի, սառնարանի, լվացքի մեքենայի, սրճեփի և մի շարք այլ իրերի հետ, որոնք ստեղծված են ժամանակակից մարդու կյանքը դյուրին և հարմարավետ դարձնելու համար: Մեր ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊ ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսիք են SAMSUNG, TOSHIBA, SONY, HITACHI, PANASONIC, HISENSE, VIKASS, SIMFER, LG և այլն: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրվել է ավելի քան 10 տարի առաջ: Հիմնադրման օրվանից այն անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը: Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ աշխատանքով:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)
Fifth LLC offers a wide range of different Web and Mobile application development services to companies and individuals.
Բանկեր, Ֆինանսներ
Գրե՛ք մեզ, եթե ունեք որևէ հարց կամ առաջարկություն։ Մենք հասանելի ենք շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։ Մեր չատբոտի օգնությամբ ստացե՛ք բանկային ծառայությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս՝ նամակի տեսքով ուղարկելով մեզ Բարև, IDBank բառերը։ Տեղեկատվական Անվտանագության և Բանկային Գաղտնիքի պահպանման նպատակով մենք Facebook- ում փոխանցումների կամ հաշիվների հետ կապված գործարքներ չենք կատարում, իսկ Ձեզ խնդրում ենք սոցիալական ցանցերի միջոցով չտրամադրել բանկային գաղտնիք պարունակող որևէ տեղեկատվություն:
Արտադրություն
«ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ապրանքային նշանը շուկայում ներկայացնում են «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ, Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ և անհատ ձեռնարկատեր Նորիկ Հակոբջանյանը: Շուրջ 20 տարիների աշխատանքի ընթացքում, ընդլայնելով մեր գործունեության ոլորտները, այժմ զբաղվում ենք շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և սեփական արտադրանքի արտահանմամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև բեռնափոխադրմամբ և շինարարությամբ: Մեր գործունեության մեջ գերակա ճյուղ է հանդիսանում պողպատյա ջրագազատար և ուղղանկյուն հատումով ուղղակար խողովակների արտադրությունը, որն առաջատար դիրքերում է տեղական շուկայում արտադրողների շարքում: Մեր հաճախորդներն են ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները և շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները: Այս ամենը գնային ճկուն քաղաքականության, որակյալ արտադրանքի և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր», տարեց տարի արձանագրում ենք արտադրանքի և իրացման ծավալների դինամիկ աճ՝ ներգրավելով նոր գործընկերներ: