Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Շեն Տանիք

Ճարտարապետություն, Շինարարություն  

«Շեն Տանիք»-ը առաջատար ընկերություն է շինարարական շուկայում, որն արդեն 2 տասնյակից ավելի տարիներ ներկայանում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներից պատրաստված եվրոչափանիշներին համապատասխանող պատուհաններով: Ընկերությունը ներմուծում է նաև բարձրակարգ գազի կաթսաներ, մարտկոցներ, չորանոցներ, ջրահեռացման և ջրամատակարարման խողովակներ, ունի կահույքի և ներկերի սեփական արտադրամաս, շինանյութի խանութներ և ցուցասրահներ: Նոր տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանքով ընկերությունը փորձում է քայլել ժամանակին զուգընթաց, այդ պատճառով «Շեն տանիք»-ը պարբերաբար իր աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ՝ արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Ընկերությունը մասնակցում է նաև արտերկրում կազմակերպվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին՝ համաշխարհային նորարարություններին ծանոթանալու և տեղական շուկային դրանք ներկայացնելու նպատակով:

Kojoyan Design School-Studio

Կրթություն , Մանկավարժություն  

Մեր դպրոց-ստուդիան հիմնվել է (2009) ՛՛ԿՈՋՈՅԱՆ՛՛ դիզայն-ստուդիայի (1999) բազայի հիման վրա: Այսօր դպրոցն ինքնուրույն, հաջող զարգացող ոչ պետական կրթական հաստատություն է: Գործում են երկու հիմնական մասնագիտացումներ և կարճաժամկետ "Z E R O" ներածական դասընթաց: - Դպրոցի նպատակն ու խնդիրն է դիզայնի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումը: - Դպրոցը կողմնորոշված ու նպատակաուղղված է գրագետ ու լիարժեք մասնագետների պատրաստմանը: Հենց դրանով է պայմանավորված բազային մոդուլի ներառումը դասընթացի ուսումնական ծրագրում: Միայն բազային հասկացությունների ուսումնասիրությունից և բազային հմտությունների յուրացումից սկսելով՝ հնարավոր է հենց այդպիսի մասնագետների պատրաստումը:

Jazzve

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«Ջազզվե»-ի պատմությունը սկսվում է 2003 թվականից։ Առաջին սրճարանը բացվել է Նաիրի կինոթատրոնի հարևանությամբ, որից հետո, մասնաճյուղերի թիվն ավելացնելով, «Ջազզվե»-ն դարձել է Հայաստանի ամենամեծ սրճարանային ցանցը։ Մեր այցելուներն իրենց զգում են ինչպես տանը, և հարմարավետ միջավայրն ու յուրօրինակ ինտերիերը նրանց տրամադրում են հնարավորինս երկար ժամանակ վայելել հանգիստը սրճարանում։

Retin.am

Վաճառք,Առևտուր  

retin.am-ը գրենական պիտույքների, գրասենյակային և տնտեսական ապրանքների ինտերնետ-խանութ է, որն իր հաճախորդներին առաջարկում է բազմազան տեսականի, անհատական սպասարկում և արագ առաքման ծառայություն: Մեր խանութը ստեղծվել է 2017 թվականի մայիսին և կարճ ժամանակահատվածում կարողացել է շահել իր հաճախորդների վստահությունը և լոյալությունը: Մեզ վստահում են առաջատար ֆինանսական կազմակերպություններ, ՏՏ ոլորտի ընկերություններ, արտադրական և սպասարկման ոլորտի ձեռնարկություններ: retin.am կայքը առանձնանում է իր յուրահատուկ, ժամանակակից դիզայնով և օգտագործման հարմարավետությամբ: Այն հարմար է օգտագործել թե համակարգչով, թե հեռախոսով:

Sovats.am

Հաճախորդների սպասարկում  

Sovats.am-ը դա Հայաստանում ստեղծված պորտալ է,որը տալիս է հնարավորություն պատվիրել սնունդ,երեխային խնամելու միջոցներ, դեղեր, նարգիլե, ծաղիկներ և նման բաներ:

Beauty Factory by Magnolia

Սպորտ, Գեղեցկություն  

Beauty Factory by Magnolia խանութ-սրահում ներկայացված են աշխարհահռչակ լավագույն բրենդերը, նիշային օծանելիքները, լավագույն խնամքի միջոցներն ու կոսմետիկան: Մարշալ Բաղրամյան պող. 2 (մուտքը Մոսկովյան փողոցի կողմից)

Sofad

Վաճառք,Առևտուր  

<<Սոֆադ>> ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 1996 թվ-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար տան և հասարակական հաստատությունների համար: Ընկերության ապրանքների և ծառայությունների հիմնական սպառողները հանդիսանում են այնպիսի ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք պահպանում են հիգիենայի և մաքրության ամենաբարձր չափանիշները զուգարաններում, գրասենյակներում և արտադրամասերում, որոնք կարևորում են իրենց աշխատակիցների առողջությունը և խնամքով են վերաբերվում իրենց սեփական տարածքին, սարքավորումներին և գույքին:

Arome Perfume

Վաճառք,Առևտուր  

Arome խանութների ցանցը ներկայացնում է օրիգինալ օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի անմիջապես արտադրողից:

ARGA

Վաճառք,Առևտուր  

Այդպիսով, ԱՐԳԱ-ի նպատակն է ՀոՌեԿա (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ,...) սեգմենտին տրամադրել համալիր և հատուկ մշակված լուծումներ նրանց կարիքների բավարարման համար: ԱՐԳԱ-ն արտադրում և վաճառում է լավագույն ապրանքները, սննդի և խմիչքների ոլորտների համար, տրամադրելով 360° ամբոջական լուծումներ և ծառայություններ վաճառքից հետո: ԱՐԳԱ-ի ապրանքների ցանկը ներառում է՝ խոհանոցի սարքավորումներ, հացի արտադրության սարքավորումներ, սառնարաններ, չժանգոտվող պողպատից ընդհանուր օգտագործման ապրանքներ, տարաներ և սննդի տեղափոխման մեքենաներ: ԱՐԳԱ-ն հանդիսանում է Անջելո Պո և Վալորիանի բրենդների պաշտոնական ներկայացուցիչը:

The Alexander, a Luxury Collection Hotel

Տուրիզմ, Հյուրանոցներ  

The Alexander, a Luxury Collection Hotel is created to offer unique experience and individual approach to its guests through delivering unbeatable service and exceptional accommodations.

JointoHire.com

Իրավաբանական ծառայություններ  

JointoHire.com is a community of selected top talent in web design and web developement. Companies and individuals hire our freelancers to help their business succeed. Highly skilled Project Managers are available 24/7 to help our customers find the best solutions and maximise work efficiency.. Post a Job now and find the right freelancer for your project! Manage, Pay & Communicate all in one place !

Web Studio One

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

Studio One is a middle-sized IT consulting company with a full and diverse profile in Armenia- in the historical country in Asia, which is proud of its old monasteries and famous around the world tasty apricot. We provide you full IT services, including Web Design and Development, Online Marketing, IT Consulting, Graphic Design, Mobile apps and Security audit. Our technical and creative team always provide the solution perfectly matching your company's philosophy. We are excited to work in the intersection of technology and business.

a