Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Printax.am

Այլ ոլորտներ  

Printax-ը հայկական տպագրական ընկերություն է, որը գործում է Երևանում սկսած 2016 թվականի սեպտեմբերից։ Մենք զբաղվում ենք տեքստիլային և թվային տպագրությունով, ինչպես նաև առանձնացրել ենք փոքրիկ սրճարան՝ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով։ Մենք վստահ ենք, որ հաճախորդի գոհունակության ապահովման 2 կարևոր պայմաններն են բարձր որակը և ցածր գինը: Printax-ը հաճախորդին փոխանցում է արժեքներ, որոնք պահպանվում են ողջ գործունեության ընթացքում. հաճախորդի հարմարավետություն, գոհունակության ապահովում, արագություն, մատչելիություն, անմիջականության պահպանում հաճախորդի հետ և որ ամենակարևորն է՝ բարձր որակ։ Բացի ամենօրյա հաճախորդներին մատուցվող ծառայությունից, համագործակցում ենք տարբեր դիզայներների հետ, ովքեր տարիներ շարունակ մեզ են վստահում իրենց դիզայնների տպագրությունը:

Wise Law Firm

Իրավաբանական ծառայություններ  

Իրողության պահանջարկով 2014 թվականին փաստաբաններ Միհրան Աղաբաբյանի և Դավիթ Ասատրյանի կողմից հիմնադրվեց մեր ընկերությունը։ Մեր թիմը ձևավորել է նոր գաղափարներով առաջնորդվելու կարողություն, մշտապես փոփոխություններին համընթաց գործելու և մշտապես առաջ մղվելու պատրաստակամություն։ Մեր թիմը ձևավորել է պատասխանատվություն ստանձնելու և հաջողություն բերելու բնավորություն, անցյալը փոխելու և այն ավելի լավը դարձնելու ձգտում։ Արդյունքում՝ մեր թիմը վաստակել է հաղթանակներ դատական ատյաններում և արտադատական ընթացակարգերում, վարչական մարմիններում և միջազգային կառույցներում, արդյունավետ իրավաբանական աջակցություն է ցուցաբերել գործարարական հարաբերություններում, ներդրումային գործընթացներում և առևտրային վեճերում: Չկա այլընտրանք՝ քան լինելու լավագույնների շարքում։ Եվ այս ամենը հնարավոր չէ առանց ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի, նվիրվածության և աշխարհը ավելի լավը դարձնելու ձգտումի։

UWC Dilijan

Կրթություն , Մանկավարժություն  

UWC Dilijan is the 14th UWC college and was opened in 2014. Currently UWC Dilijan is home for more than 200 students from 80 countries. Students are taught the IB Diploma Programme, engaging in a comprehensive education, where academic studies are balanced with co-curricular activities and learning through experience.

AM Group

Ճարտարապետություն, Շինարարություն  

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ն իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։

Basic Estate

Անշարժ գույք  

«Բեյսիք Էսթեյթ» կազմակերպությունը կառուցապատող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին։ Կազմակերպության առաջին բազմաբնակարան շենքը՝ Օրրանին, որը գտնվում է Աջափնյակ, Նորաշեն 12 հասցեում, բարեհաջող հանձնվել է շահագործման և արդեն ամբողջովին բնակեցված է։ «Բեյսիք Էսթեյթ» կազմակերպության հաջորդ նախագիծը «Երևանը ափերիդ մեջ» բազմաբնակարան համալիրն է, որն իրականացվում է 1SQ կառուցապատող կազմակերպության հետ համատեղ և գտնվում է Ուլնեցի փողոց 58/20 և 58/25 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Համալիրը բաղկացած է հինգ բնակելի 16 հարկանի շենքերից։ Շենքի բոլոր բնակարաններից երևում է Երևանի հրաշք համայնապատկերը։ Տարվա ցանկացած եղանակին մեր գնորդները հնարավորություն ունեն վայելել Երևանի լավագույն տեսարանը իրենց բնակարանի պատշգամբից:

TUCAN Textile

Արտադրություն  

«Տուկան» տեքստիլ արտադրական ընկերությունը 2000 թվականից սկսած իր տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում։ Սպառողին արդեն հայտնի ընկերությունը ներկայացնում է բնական հումքից՝ բարձրորակ բամբակից պատրաստված թե՛ մեկանգամյա, թե՛ երկարաժամկետ տեքստիլե գործվածքներ։ Ընկերության արտադրանքը բազմաժանր է՝ անկողնային սպիտակեղեն, սրբիչներ, հողաթափեր, խալաթներ, տարբեր տեսակի գործվածքներ, հյուրանոցային պարագաներ, գիշերազգեստներ, ինչպես նաև օժիտի համար նախատեսված պարագաներ։

Matit Studio

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

MATIT Studio is a boutique design bureau specialized in branding, naming, packaging design, corporate identity, logotype design, editorial design, print design and other design services.

Արագած Պեռլիտ

Ճարտարապետություն, Շինարարություն  

Goody's Burger House

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

At Goody’s Burger House, we have created a new experience for burger lovers. So, come by if you are up for some juicy burgers served in a cozy environment!

Fora Premium

Վաճառք,Առևտուր  

«Ֆորա Պրեմիում» ընկերությունը հանդիսանում է Jaguar և Land Rover ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Artyom's

Վաճառք,Առևտուր  

Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ: Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշներ: Այսօր Artyom’s ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում՝ ԱՄԷ, ՌԴ, Ուկրաինա, Չեխիա, Ղազախստան, Վրաստան և այլն: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը , զմրուխտը, մարգարիտը և այլն:

a