Ընկերություններ
Uventa European Cosmetology Clinic
Սպորտ, Գեղեցկություն
Յուվենտա կամ Յուվենտաս - հին հռոմեական երիտասարդության ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆ է, Յուպիտերի և Յունոնայի դուստրը, ով մարմնավորում էր Հռոմի հավերժ երիտասարդությունը: Կլինիկան առաջարկում է մարմնի և դեմքի խնամքի, միջամտությունների միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Մեր կլինիկայում Դուք կարող եք գտնել Ձեզ համար մատչելի, արդյունավետ, պրոֆեսիոնալ լուծումները Ձեր մարմնի, դեմքի մաշկի համար:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«Սամուրայ»-ն առաջին ճապոնական խոհանոցի ռեստորանն է Հայաստանում, որն իր հյուրընկալ դռները բացեց երևանցիների և մեր քաղաքի հյուրերի առաջ շուրջ 14 տարի առաջ՝ 2006թ.: «Սամուրայ»-ը շատ արագ դարձավ ճապոնական խոհանոցը նախընտրողների ամենասիրելի վայրը. մշտապես թարմ մթերքներով, պարբերաբար նորացվող ճաշացանկով, ճապոնական մշակույթով և ջերմ հյուրընկալությամբ:
Վաճառք,Առևտուր
Վիոլեթը առաջարկում է հետևյալ ապրանքնատեսականին` ճենապակյա սպասք, բյուրեղապակյա և ապակյա գավաթների լայն տեսականի, ձեռագործ մրգամաններ և ծաղկամաններ, դանակեղեն, սենյակային բույրեր, բուրավետ մոմեր, մոմակալներ, գլոբուսներ, լուսամփոփներ, լուսանկարի շրջանակներ և հայելիներ: Մեր նպատակն է ներկայացնել ժամանակակից և ավանդական որակյալ ապրանքների ոճերի միաձուլում` կիրառելով հաճախորդի նկատմամբ իրականացվելիք յուրովի մոտեցման քաղաքականությունը: Մենք միշտ հետևում ենք շուկայում առկա նորարարություններին և մեր հաճախորդներին ենք առաջարկում լավագույն եվրոպական ապրանքանիշերը: Մեր խանութ-սրահները ստեղծվել են ոչ միայն տան ինտերիերի պարագաների վաճառք իրականացնելու, այլ նաև ոճային և նորաձև արտադրանքի ցուցադրման նպատակով: Մեր խնդիրն է գոհացնել հաճախորդներին` ապահովելով ինչպես բարձրորակ ապրանք, այնպես էլ բարեհամբույր սպասարկում:
Տուրիզմ, Հյուրանոցներ
Golden Palace Hotel Yerevan is situated in the heart of Downtown Yerevan near the Republic Square with the unparalleled views of the modern and ancient Armenian streets. It is just a footstep from luxurious shops, restaurants and truly unique sites. The Hotel presents 36 luxury-appointed rooms to cocoon the guests in comfort. Each room at Golden Palace Hotel Yerevan is individual, offering its own unique welcoming atmosphere. The hotel’s design is evident in the subdued colors, discreet patterns and rich fabrics. Complete with marble bathrooms and classic Italian furnishings, the soul of the Hotel lies in its charming cultural décor. The luxurious hotel offers an impressive range of facilities and an unrivaled standard of personal service and sheer comfort. Ideal for business or leisure stay.
Վաճառք,Առևտուր
<<Էնի Ռոուս>> ծաղկի և հարսանյաց սրահն արդեն 8 տարի է, ինչ կյանքի է կոչում իր հաճախորդների ամենայուրօրինակ ցանկությունները: Խանութ-սրահը հիմնադրվել է 2009թ.-ին, ինչպես հիմնադիրն է նշում, ընդամենը երկու դույլից: Քրտնաջան աշխատանքնի և հրաշալի կոլեկտիվի ընդհանուր ջանքերի շնորհիվ, կարճ ժամանակ անց, խանութ-սրահը դարձավ ծաղկի վաճառքի, հանդիսությունների ձևավորման և հարսանյաց հանդեսների կազմակերպման առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում:
Ժամանց
«Մոսկվա» կինոթատրոնը, Երևան քաղաքի սրտում գտնվող ամենահին կինոթատրոնը, կառուցվել է 1936 թվականին: Շենքի կառուցումը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետության սկզբունքներին ու ոճին։ Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում: Այժմ կինոթատրոնը ունի 4 դահլիճ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնում կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ, կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Մինչեւ 1991–ը, որպես Kentucky Fried Chicken հայտնի KFC արագ սննդի ամերիկյան ցանցի առանձնահատկությունը` բացառապես հավի մսից պատրաստվող բազմազան ուտեստներն են։
Բանկեր, Ֆինանսներ
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)
cognaize specializes in AI-based processing of financial information. We are putting the machine first with the goal of eliminating the necessity of human interaction. We have successfully developed a fully automated solution to process balance sheet and income statement, commonly known as financial spreading. Currently, we are working on Trustee Reports of Structured Credit Products, as well as invoices. The pillars of these services are secure Data Management, reliable Microservices, agile Data Science and fast Software Engineering.
Արտադրություն
«Թամարա» ընկերությունը հիմնադրվել է 1988թ. ք.Երևանում: Գործունեության առաջին իսկ օրերից աշխատանքի հիմքում դրված է արտադրանքի բարձր որակի պահպանման սկզբունքը, իսկ ձեռնարկության հետագա ընդլայնման և զարգացման գրավականը դարձան հետևողական աշխատանքն ու գործին նվիրվածությունը, ինչպես նաև աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների պատասխանատվությունն ու փորձը: «Թամարա» ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներից են` առողջության համար անվտանգ և որակյալ արտադրանք ապահովելը, արտադրանքի որակի խիստ վերահսկումը, սպառողներին մշտապես նոր տեսականու մատուցումը: Ընկերությունը մշտապես հետամուտ է լինում տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական պրոցեսների տարեցտարի արդիականացմանը: