Ընկերություններ
Վաճառք,Առևտուր
Olle.supermarket-երի ցանցը հիմնադրվել է 2020 թվականին։ Մեր հիմնական նպատակն է առաջարկել սպառողին թարմ և որակյալ արտադրանք՝ ապահովելով սպասարկման բարձ որակ։
Վաճառք,Առևտուր
«ՕՐԻԳԻՆԱԼ ՎԵՆԴԻՆԳ» ՍՊԸ իր հիմնադրման օրվանից սկսած իր հաճախորդներին է ներկայացնում է վենդինգ մեքենաներ, հումքեր, պահեստամասեր, թղթե և պլաստմասե բաժակներ և վենդինգի հետ կապված ցանկացած իրեր: Կազմակերպությունը համագործակցում է միջազգային շուկայում շատ խոշոր ընկերությունների հետ և Հայաստանում հոլանդական հայտնի Pelican Rouge, ICS կազմակերպության ներկայացուցիչն է:
Վաճառք,Առևտուր
2007 թվականին Սիրիայում, որպես ընտանեկան բիզնես մենք սկսեցինք հագուստի արտադրություն, որը նախատեսված է հարմարավետության և առօրյա կրման համար: 2008 թվականի վերջին ծնվեց SYROSPORT ապրանքանիշը (բրենդը): 2015 թվականին մենք դուրս եկանք հայկական շուկա և հիմադրեցինք #SPORT ապրանքանիշը (բրենդը): Մեր առաքելությունն է ստեղծել և մեր հարգարժան հաճախորդներին հասցնել լավագույն որակի ինչպես առօրյա, այնպես էլ սպորտային հագուստ, առաջնորդվելով “Ավել նորաձևություն` պակաս դրամով” կարգախոսով: Մեր արտադրանքը հպարտորեն արտադրված է Հայաստանում, այն իրենից ներկայացնում է շապիկների և սվիտերների մեծ հավաքածու` վրան հայկական ազգային խորհրդանիշներով և դիզայնով:
Վաճառք,Առևտուր
«Ոտնաման» ընկերությունը արտադրում է «Ոտքի համար ճիշտ կարված» կոշիկներ յուրաքանչյուրի՝ մեծերի և փոքրերի համար։ Կոշիկները կարված են պրոֆեսիոնալ կոշկակարների կողմից։ Ձեռքի աշխատանք, բարձորակ կաշվից, զամշից, նուբուկից և բարձրորակ ECO կաշվից։ Կոշիկների ներդիրը փափուկ է՝ ամորտիզացված, տեղադրված է բարձիկ։ «Ոտնաման» ընկերության կոշիկները թեթև են, հարմարավետ, որակյալ, էկոլոգիապես մաքուր հումքից, երկարակյաց:
Վաճառք,Առևտուր
«Մանմար» հրատարակչությունը հիմնադրման պահից մասնագիտացել է հատկապես կրթական ոլորտի գրականության ստեղծման և հրատարակման ասպարեզում: Իր գործունեության 20 տարվա ընթացքում «Մանմար» հրատարակչությունը հրատարակել է այնպիսի հայտնի աշխատություններ, ինչպիսին են` «ՀՀ պատմության ատլասներ»-ը, «Անգլերեն – հայերեն» և «Հայերեն – անգլերեն» բառարանները, մանկական հանրագիտարաններ, նախադպրոցական, դպրոցական և բուհական դասագրքեր, ինչպես նաև` բազմաթիվ և բազմաբնույթ ուսումնաօժանդակ գրականություն:
Վաճառք,Առևտուր
2001 թ.-ից ի վեր Mane Tiles-ը առաջարկում է բացառապես ձեռագործ արտադրանք: Մեզ մոտ կարող եք գտնել դեկորատիվ խճանկարներ, կերամիկական աշխատանքներ, ինչպես նաև բնական քարերից և փայտից պատրաստված նմուշներ: Ավելի քան մեկ տասնամյակի փորձը ձևավորել է մեր հմուտ արվեստագետների, դիզայներների, խեցեգործների եւ փայտագործների մեծ թիմը, որը կարող է գտնել լուծում նույնիսկ ամենաանհնար թվացող խնդիրներին:
Վաճառք,Առևտուր
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ "ՋիԷսԷս" ընկերության առաքելությունն է վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես արևային և հողմային էներգիայի համակարգերի զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում: Մեր հիմնական նպատակն է օգնել էներգասպառողներին՝ լինել անկախ էներգետիկ առումով, ստանալ և օգտագործել մաքուր ու վերականգնվող էներգիա՝ ազատվելով էլեկտրաէներգիայի ծախսային բեռից և պաշտպանելով շրջակա միջավայրը էներգիայի աղտոտող աղբյուրներից: ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ "ՋիԷսԷս"-ի զարգացման ճանապարհային քարտեզի հիմքում դրված է մեր տեսլականը՝ ստեղծելով տեխնոլոգիական և տեխնիկական կենտրոն՝ Երևանը դարձնել արևային և հողմային էներգիայի տարածաշրջանային մայրաքաղաք, այնուհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրները դարձնել հիմնական:
Վաճառք,Առևտուր
Since 2019 Hermosa.Yerevan has been able to acquire a leading position in its sphere. Hermosa.Yerevan offers high quality beauty and care products, consultations and services to its numerous clients. Our employees love their job and make great efforts for fulfilling their responsibilities . Hermosa.Yerevan is a wholesale supplier of cosmetic brands. Our company cooperates with many prominent brands and organizes a quick delivery of beauty and care products in Armenia. You can evaluate the privileges of our company by paying attention to the list of our well-known partners.