Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Step Investment Group

Այլ ոլորտներ  

Step Investment Group is a real estate company professionalized in buying, selling, leasing (renting) of all types of property in Yerevan and throughout Armenia. More than 11 years of operating in real estate market and being a leading company among others, we have created an extensive list of loyal customers who appreciate the value of time and money. After its last restructuring in 2015 Step Investment Group (previously “Step Real Estate Solutions”) became number one and the only company to provide the following types of services: Property Consulting, Property Investing, Property Development, Property Management. This makes us stand out of the crowd and show a unique approach to real estate services. Partnering with all major banks, insurance companies, municipality and government offices in Armenia – Step Investment Group is hear to help and support you on any type of business which is related to Real Estate.

Ոսկան Երևանցի Տպագրատուն

Այլ ոլորտներ  

«Ոսկան Երևանցի» տպագրատունը հին ավանդույթներ ունեցող տպարաններից է: Այն Երևանի N 3 տպարանի իրավահաջորդն է և պատահական չէ, որ տպարանը վերանվանվել է միջնադարի հայ խոշոր տպագրիչ, գրահրատարակիչ Ոսկան Երևանցու անունով, որը առաջւն անգամ հայերեն հրատարակել է Աստվածաշունչը: Տպագրատունը եզակի արտադրահրատարակչական համալիր է, որը գործում է ամբողջական շրջափուլով՝ ձեռագրից մինչև փաթեթավորում: Ունի տպագրական-հրատարակչական գործի բազմամյա փորձ և բարձրորակ արտադրանք թողարկելու հարուստ ավանդույթներ: «Ոսկան Երևանցի» հովանավորությամբ և պետական պատվերով լույս են տեսել բազմաթիվ գեղարվեստական և մասնագիտական գրականություն: Բարձրորակ համակարգչային դիզայնը հնարավորություն է ընձեռում արվեստին և ճարտարապետությանը նվիրված նրբաճաշակ արժեքավոր գրքերի և ալբոմների հրատարակումը: «Ոսկան Երևանցի» մեկ անգամ չէ, որ մասնակցել է մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսներին: 2000թվականին Իսպանիայում (Մադրիդ) <<Ոսկան Երևանցի>> տպագրատուն-հրատարակչությունը արժանացել է Որակի համաշխարհային ասոցիացիայի <<Ոսկե Աստղ>> միջազգային մրցանակին:

4 GOUYN

Այլ ոլորտներ  

Network Zone

Այլ ոլորտներ  

Network-Zone” ընկերությունը ուժեղ մտավոր և տեխնոլոգիական ներուժով կազմակերպություն է, որը թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել բիզնեսը հեռահաղորդակցության շուկայում և արմատավորել առավել առաջադեմ լուծումներ օպտիկամանրաթելային կապի (ВОЛС) կառուցման, օգտագործման և ընդլայնման համար: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանում՝ Գևորգ Չաուշի 11/1 հասցեում: Ընկերության զարգացման շրջանակներում, նախատեսվում է նոր մասնաճյուղերի և գրասենյակների բացում: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը օպտիկամանրաթելային համակարգերի սարքավորումների և բաղադրիչների համապարփակ մատակարարումն է, որոնք անհրաժեշտ են օպտիկամանրաթելային համակարգերի տեղադրման, փորձարկման և արդիականացման համար:

«Ջրառ» ՓԲԸ

Այլ ոլորտներ  

Շտիգեն

Այլ ոլորտներ  

«Շտիգեն» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Ներկայումս հանդիսանում է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից։ «Շտիգեն»-ը համագործակցում է աշխարհի արևային սարքեր արտադրող առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ SunRain, Phono Solar, KStar, Fronius, SunPower, MPP Solar։

ARD Global LLC

Այլ ոլորտներ  

ԱՌԴ ԳԼՈԲԱԼ ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1997թ-ից, որպես Հայաստանում գովազդային բիզնեսի հիմնադիր և առաջարկում է ծառայություններ դիզայնի, ճարտարապետության և արտաքին գովազդի ոլորտներում Ի սկզբանե որպես մեր գործելակերպի հիմք հանդիսացել է բարձր որակը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այսօր ԱՌԴ ԳԼՈԲԱԼ կազմակերպությունը առաջարկում է գովազդային ոլորտում ծառայությունների ամենալայն տեսականին:

Printax.am

Այլ ոլորտներ  

Printax-ը հայկական տպագրական ընկերություն է, որը գործում է Երևանում սկսած 2016 թվականի սեպտեմբերից։ Մենք զբաղվում ենք տեքստիլային և թվային տպագրությունով, ինչպես նաև առանձնացրել ենք փոքրիկ սրճարան՝ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով։ Մենք վստահ ենք, որ հաճախորդի գոհունակության ապահովման 2 կարևոր պայմաններն են բարձր որակը և ցածր գինը: Printax-ը հաճախորդին փոխանցում է արժեքներ, որոնք պահպանվում են ողջ գործունեության ընթացքում. հաճախորդի հարմարավետություն, գոհունակության ապահովում, արագություն, մատչելիություն, անմիջականության պահպանում հաճախորդի հետ և որ ամենակարևորն է՝ բարձր որակ։ Բացի ամենօրյա հաճախորդներին մատուցվող ծառայությունից, համագործակցում ենք տարբեր դիզայներների հետ, ովքեր տարիներ շարունակ մեզ են վստահում իրենց դիզայնների տպագրությունը:

Արևիկ Հրատարակչություն

Այլ ոլորտներ  

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

«Մարի» հրատարակչություն

Այլ ոլորտներ  

«ՄԱՐԻ» հրատարակչությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը: «ՄԱՐԻ» հրատարակչության առաջնային սկզբունքն է` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Այդ մասին է վկայում հրատարակչության թողարկած հարուստ, բազմաբովանդակ ու բազմաժանր տեսականին`գիտական, ուսուցողական, տեղեկատվական ու ժամանցային ամսագրեր, աշխարհագրական ատլասներ, ուսուցողական ու գեղարվեստական գրքեր, զարգացնող խաղեր, ուսումնաօժանդակ նյութեր, ուսուցողական պաստառներ, մեթոդական ձեռնարկներ:

CreativeLab

Այլ ոլորտներ  

Creativelab-ը startup ընկերություն է, այն որպես բրենդ սկսել է իր գործունեությունը 2018 թվականին, և շուրջ 1 տարի է թեթևացնում է անհատների և կազմակերպությունների բիզնես ուղին` այն դարձնելով բոլոր առումնրով ներկայանալի: Հիմնական գործունեության ոլորտը տպագրությունն է՝ իր բոլոր տեսակներով:Տպագրում ենք ամեն ինչ, ամեն տեսակի մակերեսի վրա, բոլոր եղանակներով)): Մատուցում ենք նաև դիզայնի, ամբողջական կամ մասնակի բրենդինգի, թվային մարկետինգի ծառայություններ: Համագործակցում ենք Հայաստանում լավագույն և առաջատար ընկերությունների հետ, ստեղծելով նրանց կորպորատիվ ոճի բոլոր էլեմենտները: Լինելով արդեն բավականին հմուտ բնագավառում՝ բաց ենք բոլոր տեսակի համագործակցությունների համար:

a