Ընկերություններ
Արտադրություն
«Արև Էներջի» ՍՊԸ–ի մասնագետները ներգրավված են այս ոլորտում դեռ 2009թ.-ից: Լինելով մասնակիցը ոլորտի մասնագիտական ուսումնասիրությունների՝ մենք մասնակցել ենք տարբեր ծրագրերի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մենք պատրաստ ենք կիրառել ինչպես ժամանակի ընթացքում փորձված տեխնոլոգիաները, այնպես էլ՝ ոլորտում առկա նորարարություները: Փորձի փոխանակման ու գիտելիքների բարելավման նպատակով մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացմանը՝ մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների և սեմինարների: «Արև Էներջի» ՍՊԸ–ն սերտորեն համագործակցում է Հայաստանի արտադրող և ներկրող հայտնի ընկերությունների հետ: Ներկրում ենք հայտի Գերմանական, Ամերիկյան, Ավստրիական և Ավստրալիական ընկերությունների արտադրանքը: Տարվում են աշխատանքներ արտասահմանյան փորձառու կազմակերպությունների հետ համագործակցման նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվեն տարբեր ծրագրեր։
Այլ ոլորտներ
Օլիվեր Հոլդինգ ընկերությունների խմբի անդամ Օլիվեր գրուպ գնահատման գործակալությունը հիմնադրվել է 2002թ.-ին, և համարվում է հանրապետության ամենախոշոր և դիվերսիֆիկացված գնահատող ընկերությունը: Խոշոր իր աշխատակազմով, որից 8-ը որակավորված գնահատողներ են, իր մասնաճյուղերով և ներկայացուցչություններով ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում և ֆինանսական շուկայում իր ճանաչվածությամբ:
Կրթություն , Մանկավարժություն
Dasaran կրթական ծրագիրը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով հայ աշակերտներին է տրամադրում խաղայնացված կրթական բովանդակություն։ Ծրագիրն առաջարկում է դպրոցներին էլեկտրոնային գործիքներ, օրինակ՝ էլ․ մատյան, օրագիր, ինչպես նաև աշակերտներին տրամադրում է միջդպրոցական փակ սոցիալական ցանց, դիմորդի անկյուն և բազում այլ օգտակար ու հետաքրքիր առցանց գործիքներ։ Ներկայումս Dasaran կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1.501 դպրոցում՝ ներառելով գրեթե 1 միլիոն գրանցված բաժանորդ (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ):
Վաճառք,Առևտուր
Կրիոսան ՍՊԸ-ն առաջարկում է պրոֆեսիոնալ տեխնիկական ծառայություններ կոմերցիոն և արդյունաբերական սառնարանային շուկաներին: Մենք ներգրավված ենք սառնարանային տեխնոլոգիաների կիրառման և առևտրային տարածքների կահավորման բոլոր ասպարեզներում, ներառյալ նախագծում և պլանավորում, մոնտաժ և թողարկում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում: Մենք մասնավորեցված լուծումներ ենք առաջարկում բնագավառին բնորոշ խնդիրները լուծելու և հաճախորդների պահանջներին համապատասխանելու համար: Մենք նաև նորարար ընկերություն ենք, որը կիրառում է նորագույն տեխնոլոգիաները և գիտության նվաճումները առաջարկելով էլ ավելի էներգոխնայող լուծումներ, նվազեցնելով բնություն վրա բացասական ազդեցությունը և կրճատելով շահագործման ծախսերը:
Արտադրություն
Мы – группа компаний МУК, ИТ-дистрибутор в Армении. Наше портфолио включает в себя контракты с такими вендорами, как 4X, ACTi, AEG, Altaro, Autodesk, BenQ, Bitdefender, Conteg, Dell EMC, Dropsuite, е.НОТ, Fortinet, Grandstream, Hitachi Vantara, IBM, InFocus, IXIA, Ivanti, Juniper Networks, Kingston, Microsoft, Net App, Oracle, Qnap, RCG Power, SaneBox, Sopar, Stratus, Synacor, Tripp Lite, Veeam, VMware, Ysoft.
Արտադրություն
«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:
Արտադրություն
ADOR FACTORY գործարանը մասնագիտացած է՝ մուտքի և միջսենյակային դռների, կահույքի և փայտյա առարկաների, արտաքին գովազդի` լազերային և ֆրեզերային կտրման աշխատանքների(օրգանական ապակի, նրբատախտակ) մեջ անհատական պատվերների արտադրությամբ: Բարձրակարգ սպասարկման, պատասխանատու մոտեցման և հստակ ժամկետներում որակյալ արտադրանք ապահովելու շնորհիվ ընկերությունն իր մեծ վստահությունն է ձեռք բերել հաճախորդների կողմից: