Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Patchi Armenia

Վաճառք,Առևտուր  

Patchi-ն լյուքս դասի շոկոլադ է, որը պատրաստվում է բացառապես բնական և բարձրորակ հումքից: Patchi շոկոլադի յուրահատուկ համը դարձել է սիրված ամբողջ աշխարհում։ Այն կլինի ցանկացած առիթի լավագույն նվերը: Օրիգինալ Patchi շոկոլադ կարող եք ձեռք բերել միայն մեր խանութ-սրահից, քանի որ հանդիսանում ենք ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Փունջ Դիզայն Ստուդիո

Վաճառք,Առևտուր  

Հաճախ բառերը բավական չեն՝ փոխանցելու այն, ինչ զգում են մարդիկ։ Ձեր զգացմունքները բացահայտե՛ք ծաղիկներով։ Յուրաքանչյուր ծաղիկ իր պատմությունն ունի, իսկ մեր դիզայն ստուդիոն խոսեցնում է նրանց տարբեր զգացմունքների լեզուներով։ Յուրաքանչյուր ծաղկեփնջի վրա աշխատում են մեր թիմի փորձառու դիզայներները, ովքեր ընտրում և համադրում են ամենաթարմ ծաղիկները՝ ստեղծելով անհատական և նրբաճաշակ կոմպոզիցիաներ։ Արդեն մեկ տարի շարունակ մենք ստեղծում ենք մեծ ժպիտների մեծ առիթներ: Մեզ մոտ Դուք կգտնեք թարմ, յուրահատուկ և նուրբ փնջերի մեծ տեսականին: Մեր հասցեն՝ Գր. Լուսավորիչ 3:

MP WOOD

Վաճառք,Առևտուր  

«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից և իր գործունեության կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով վստահություն՝ ստեղծել է բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին. ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե և ոչ միայն փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով: «MP Wood» ընկերության արտադրանքը կդառնա սիրելի նվեր փայտե իրերի գեղեցկությունը գնահատողների համար: Բարձրակարգ և բարձրորակ իրեր, որոնք ունակ են ըստ արժանվույն ներկայացնել ժամանակից մարտահրավերները՝ զարմացնելով նրբաճաշակ ու քմահաճ հաճախորդին:

Vite Group

Վաճառք,Առևտուր  

Շինարարական նյութեր և պարագաներ

alp.am

Վաճառք,Առևտուր  

ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ (ԱԼՊ) ընկերությունը, որը հայտնի է իր ALP (ArtLenPlast) ապրանքանիշով, առաջարկում է ալյումինե, փայտե և մետաղապլաստե պատուհաններ` ապակեպատման հիմքով, բարձրորակ կահույքի անսահման մեծ տեսականի, մուտքի ամուր երկաթե դռներ ու շքադռներ, զանազան կոնֆիգուրացիաների միջսենյակային դռներ, տարբեր բարդության մետաղական կոնստրուկցիաներ, վիտրաժներ, վանդակաճաղեր, մի խոսքով`ցանկացած բնակարան, առանձնատուն, գրասենյակ կամ հասարակական նշանակության շենք հարմար, անվտանգ, ժամանակակից, գեղեցիկ ու ոճային դարձնելու համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու ծառայությունները: Մեր ընկերությունը, բացի արտադրանքի ու ծառայությունների լայն տեսականուց, ունի նաև գործունեության աշխարհագրության լայն սպեկտր, աշխատում ենք ոչ միայն Երևանում, այլև`Հայաստանի մարզերում: Ունենք մասնաճյուղ նաև Մոսկվայում: 2011 թ-ից ընկերությունն ընդլայնել է ապրանքատեսականու ցանկը, և այժմ արդեն Ձեր ուշադրությանն է ներկայացնում`բազրիքներ (ճաղաշարեր), հովանոցներ և պատուհանավանդակներ, որոնք կապահովեն Ձեր տան, բնակարանի կամ գրասենյակի հարմարավետությունն ու անվտանգությունը:

Handle

Վաճառք,Առևտուր  

Handle Brand-ը փայտի մշակումով զբաղվում է 1984 թվականից։ Մեր հեղինակային աշխատանքները` բռնակով նարդիներ և շախմատներ, սկսել ենք արտադրել 1990 թվականից։ Այստեղից էլ արդեն ծագել է բրենդի անունը՝ Handle։

Horizon

Վաճառք,Առևտուր  

‹‹Հորիզոն›› ընկերությունը հիմնադրվել է 1994թ.: Աշխատում է հիդրոտեխնիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառներում: Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի պաշտոնական գործընկերը Հայաստանում: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն:

LaGalleria

Վաճառք,Առևտուր  

Հիմնադրման օրից ի վեր ընկերությունը որդեգրել է հայ սպառողին բարձրակարգ ապրանքներ և սպասարկում առաջարկելու քաղաքականությունը: Դրա վկայությունն են արդեն իսկ ներկայացված ապրանքատեսականին, խանութ-սրահների ներքին հարդարանքը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը: Բոլոր խանութ-սրահները տեղակայված են Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Corneliani և Stefano Ricci խանութ-սրահները, որ բացվել են 2008-ի ապրիլին, մոնոբրենդային խանութներ են: Համաշխարհային նորաձևության լավագույն անունների վերջին հավաքածուները Ձեր ուշադրությանն են ներկայացվում մուլտիբրենդային LaGalleria Man և LaGalleria Woman խանութ-սրահներում:

Yamaha MUSIC SHOP

Վաճառք,Առևտուր  

Gapex LLC

Վաճառք,Առևտուր  

«Գապէքս»-ը Հայաստանի Հանրապետության ապակի եւ հայելի ներկրող առաջատար ընկերություններից է: Այն մասնագիտացված է ապակու կոփման, լամիանացման, կորացման, մշակման մեջ: Մենք պատրաստում ենք ապակեպատ ֆասադներ, ապակե կահույք, ալյումինե դռներ և պատուհաններ, վիտրաժներ (ապակենկարներ)` դասական և ֆյուզինգի եղանակով, ապակեփաթեթներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ շինություններ: Կատարում ենք ապակե գմբեթների, ծածկերի եւ ուրիշ կառուցվածքների նախագծման եւ իրականացման պատվերներ:

Exterior Group

Վաճառք,Առևտուր  

Երևան քաղաքում գործող «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն հանդիսանում է շինանյութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց` որպես նաև եվրոպական մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում: Մեր կազմակերպությունը սպառողներին առաջարկում է տեղական, ռուսական, և եվրոպական շինանյութի բազմազան տեսականի, այդ թվում` ներկերի, գույների, լաքերի, պաստառների, ֆոտոպաստառների, քիվերի, խոզանակների, ներկագլանների, և ոլորտում հայտնի ու նորահայտ տարբեր ապրանքների լայն տեսականի:

Hermitage

Վաճառք,Առևտուր  

Արդեն 7 տարի Հայաստանում գործում է Hermitage նիշային օծանելիքների խանութ սրահների ցանցը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ լավագույն բրենդերը, նիշային օծանելիքները, լավագույն խնամքի միջոցներն ու կոսմետիկան: Hermitage էքսկլուզիվ օծանելիքների և կոսմետիկայի ցանցը համագործակցում է ֆրանսիական, իտալական, իսպանական գերմանական, Պարսից ծոցի երկրների ընկերությունների հետ:

a