Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Elegant

Վաճառք,Առևտուր  

Հիմնադրման առաջին իսկ օրվանից մատուցել է իր հաճախորդներին բարձրաճաշակ եվ նորաձև հագուստ և աքսեսուարներ ցանկացած տարիքի եվ նախասիրության համար։ Առաջին խանութ սրահը բացվել է 2015 թվականին Պրոսպեկտ Մոլլում եվ կարճ ժամանակում արժանացել է իր հաճախորդների սիրուն եվ վստահությանը։ Երկրորդ սրահը բացվել է 2018 թվականին Երեւան Մոլլում ավելի ամրապնդելով իր սպառողների սերն ու հարգանքը : Երրորդ սրահի բացումը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 1-ին Արցախի սրտում ք. Ստեփանակերտ Մաշտոց 1/35 հասցեյում: Մշտապես առաջ շարժվելու մեծ ցանկությունն ու ձգտումը ավելի է մեծացնում մեր հաճախորդների բանակը պարտադրելով մեր թիմին մատուցել ավելի որակյալ տեսականի և բարձր սպասարկում։

Topaz-95

Վաճառք,Առևտուր  

We are Armenian company which is specialized in professional radio communications, wireless and networking equipment, warning signals and LED lighting. Our company is representing well known brands such as Harris, Motorola, Kenwood, Mikrotik and many other companies are closely copperating with us.We provide whole complex of services beggining from Import of equipment, sales, installation, maintanance to development and implementation of projects

Սպարկ ՍՊԸ

Վաճառք,Առևտուր  

"Սպարկ" ընկերությունը իտալական IPC ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ IPC ընկերությունը մաքրություն կատարելու համար հանդիսանում է իտալական թիվ 1 պրոֆեսիոնալ փոշեկուլներ և սարքավորումներ արտադրողը։

The Little Prince

Վաճառք,Առևտուր  

Բոլոր պրեմիում դասի բրենդերը մեկ վայրում: ՙՙՓոքրիկ Իշխանը՚՚ հանդիսանում է իսպանական MIMA, գերմանական Cybex, ֆրանսիական Babyzen, անգլիական Silver Cross ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ներկայացված են նաև այնպիսի բրենդեր, ինչպիսիք են 4moms, Oribel, Nuna, Armani Baby, Suavinex, Twistshake, Bjallra of Sweden և այլն:

Nrneni House

Վաճառք,Առևտուր  

Մեր սիրելի մայրաքաղաք Երևանի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել ՆՌՆԵՆԻ Գուրմե Հաուս խանութ-սրահը: Սրահի անունը ծագել է հաղթանակի և առատության խորհրդանիշ համարվող Նռնենի ծառի անվանումից: Մեր առաքելությունն է սպառողներին ապահովել միշտ թարմ ու համեղ մեր տեսականիով, ընդ որում՝ հայ սպառողներին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների լավագույն ապրանքանիշերը, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնել մեր երկրի մշակույթին և բարիքներին՝ հայկական անմահական չիր ու չամիչին, խաղողից պատրաստված գինուն, աղանդերին… Սրահի կարևորագույն առանձնահատկություններից է նաև հաճախորդների հյուրասիրությունը: Սիրով սպասում ենք ձեզ Պուշկին 21 հասցեում՝ պարգևելու համեղ ակնթարթներ:

Würth Armenia

Վաճառք,Առևտուր  

Վյուրտ Հայաստան ՍՊԸ-ն` գերմանական Würth Group կոնցեռնի հայաստանյան մասնաճյուղը, զբաղվում է միակցման և ամրակման պարագաների, պրոֆեսիոնալ գործիքների, քիմիատեխնիկական նյութերի և ավտո- մեքենաների տեխսպասարկման, շինարարության, կահույքագործու- թյան ու արդյունաբերության բնագավառում կիրառվող բազմաթիվ այլ բարձրորակ ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով:

Lumiere Optics

Վաճառք,Առևտուր  

Օպտիկայի առաջատար խանութ-սրահների ցանցը Հայաստանում «Lumiere Optics»-ը Հայաստանում օպտիկական բարձրակարգ ծառայություններ մատուցող առաջատար խանութ – սրահների ցանց է: Առաջին խանութ – սրահը հիմնադրվել է 2009 թվականին: Մեր սրահներում Դուք կարող եք ստանալ տեսողության լիցենզավորված ստուգում բարձրակարգ ակնաբույժների կողմից ժամանակակից սարքավորումների միջոցով: Կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը` «Lumiere»-ն իր այցելուներին առաջարկում է շուրջ 50 բրենդային օպտիկական արևապաշտպան ակնոցների լայն տեսականի, ինչպիսիք են օրինակ` Ray-Ban, Chopard, Dolce&Gabanna, Persol, Emporio Armani, Georgio Armani և այլոք, որը մշտապես համալրվում է վերջին նորույթներով:

Chicco

Վաճառք,Առևտուր  

Chicco - իտալական ապրանքանիշ, որը զբաղվում է մանկական ապրանքների արտադրությամբ: Վառ, յուրօրինակ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ Chicco մանկական ապրանքները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Իտալիայում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Ընկերության ղեկավարությունը ստանձնած Պյետրոյի ժառանգները առ այսօր հավատարիմ են մնում յուրօրինակ և որակյալ ապրանքներ ստեղծելու Chicco-ի սկզբունքին, ինչի շնորհիվ բրենդը հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը:

Platinium Furniture

Վաճառք,Առևտուր  

Պլատինիում ապրանքանիշը հանդիսանում է արագ աճի տեմպ ունեցող և դինամիկ զարգացող բրենդ: Մենք առանձնանում ենք մեր ապրանքների յուրօրինակությամբ,բարձր որակով և ժամանակակից դիզայներական տենդենցներին համապատասխան մոդելներով: Հայկական շուկայում լինելով ավելի քան 20 տարի հասցրել ենք ձեռք բերել լիակատար վստահություն մեր հաճախորդների կողմից: Մեր հաջողության գրավականն է պարտավորությունը մեր հաճախորդների հանդեպ տրամադրել որակյալ ապրանքատեսականի,ժամանակին և ցանկացած բյուջեի սահմաններում: Մենք շեշտադրում ենք մեր հաջողության գրավականը և հաճախորդների գոհունակությունը հետևյալ կետերում.

ԲՈՒՐՄՈՒՆՔ

Վաճառք,Առևտուր  

Սկսած 1997թ-ից "ՎԳՆ" ՍՊԸ-ն «Բուրմունք» ապրանքանիշի միջոցով պաշտոնապես ներկայացնում է Հայաստանում համաշխարհային հռչակ վայելող մի շարք բարձրակարգ օծանելիք և դիմահարդարման միջոցներ արտադրող խմբեր և ապրանքանիշեր:

Venus Electronic

Վաճառք,Առևտուր  

«Վենուս Էլեկտրոնիկ» ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին, առաջին խանութ-սրահը բացվել է 2010թ-ին Գարեգին Նժդեհ 12 հասցեում։ Հայտնի է որպես կենցաղային տեխնիկայի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող հայտնի ընկերություններից մեկը Հայաստանում։ 2018-ին ընդգրկվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ Ընկերության 2-րդ՝ ավելի ընդարձակ խանութ-սրահը 6-ամյա բեղմնավոր գործունեությունից հետո 2016թ-ին բացվում է Ագաթանգեղոս 6 հասցեում։ 2017թ-ին «Պառլամենտ» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութ-սրահ։

Carrefour Armenia

Վաճառք,Առևտուր  

Հայաստանում առաջին Քարֆուր հիպերմարկետը բացվել է 2015 թվականին, իսկ տարածաշրջանի ավելի քան 15 երկրներում այն ներկայումս ունի ավելի քան 130 հիպերմարկետ և սուպերմարկետ, ինչպես նաև օնլայն խանութներ՝ ծրագրեր ունենալով Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում և Ռուսաստանում երկրների թիվը հասցնելով 38-ի: Հայաստանում մենք միշտ փորձում ենք մեր հաճախորդներին ապահովել լավագույն որակով և ընտրության լայն հնարավորություն: Մեր գնային քաղաքականությունը և զեղչային առաջարկներն ապացույցն են այն բանի, որ մենք կարող ենք առաջարկել այդ ապրանքները հնարավորինս ցածր գներով, հաճախորդին ընձեռելով հնարավորություն ձեռք բերել ամենօրյա օգտագործվող ապրանքներն ամենամրցունակ գներով:

a