Ընկերություններ
Վաճառք,Առևտուր
Basic Corporation ընկերությունը Հայաստանում և Վրաստանում տարիքային բոլոր խմբերի համար հագուստի, կոշիկի և աքսեսուարների վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից է և ներկայացնում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բարձրակարգ ապրանքանիշեր, ինչպիսիք են Bata, Wrangler, Salamander, Tamaris, Caprice, Pablosky, Baerchi, Sprox, Kangaroos, Moskitos, Ipanema, West Coast, Savelli, Bibi, Lerros, Lee, Diverse, Hailys, Zabaione, MO, CoolClub, E-moi, E-bound և այլն:
Վաճառք,Առևտուր
Մեր խանութ-սրահներում ներկայացված են ավտոպահեստամասերի ամենամեծ տեսականին՝ ամենամատչելի գնով:
Վաճառք,Առևտուր
Մեր ընկերությունը ստեղծվել է 2004թ. և մասնագիտացված է մի քանի ուղղություններով, այդ թվում հանդիսանում է շվեցարական “TORMAX” ավտոմատ դռներ արտադրող LANDERT- MOTOREN AG և Boonedam հոլանդական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Վաճառք,Առևտուր
Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե15-ը տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին: Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։
Վաճառք,Առևտուր
«Արայ» ընկերությունը Հայաստանի երրորդ հանրապետության տարեկիցն է: Հիմնադրվելով արդենպատմական 1988-ին, այն, մեր երիտասարդ պետության հետ կիսելով ժամանակներիդժվարություններն, անցավ կայացման ու հաստատման իր ուղին: Ընկերության գործունեությանհիմքում հիմնադրի` Արա Պետրոսյանի ներդրած գործարար փիլիսոփայության հայեցակարգը,ժամանակի ընթացքում ապացուցեց իր կենսունակությունն ու մրցակցային միջավայրումառաջատարի դիրքերի պահպանման ունակությունը:
Վաճառք,Առևտուր
Avtostop-ը նկատել է հայկական, և ոչ միայն հայկական շուկայում արդի խնդիրներից մեկը, որը կապված է ավտոմեքենայի գորգիկների(կովրիկներ) հետ և չի կարողացել անտարբեր անցնել: Տարածաշրջանում այս ոլորտի բավական լայն ուսումնասիրություններից հետո Ավտոստոպը սկսեց համագործակցել ռուսական SEINTEX ֆիրմայի հետ, դառնալով նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը առավել քան 20 տարի է զբաղվում է գորգիկների արտադրությամբ: Avtostop –ի և Seintex-ի համագործակցության արդյունքում մեր բազմաթիվ հաճախորդներ հասկացան, որ որակի խնդիրը լուծվել է, գորգիկները կարող են չունենալ հոտ, չծակվել, ծառայել ոչ թե 2-6 ամիս, այլ 6 տարի և ավել: Այս ամենի արդյունքում մենք հավաքել ենք մեր շուրջ հաճախորդների լայն լսարան:
Վաճառք,Առևտուր
Իդեալ Համակարգը այսօր շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցն է տարածաշրջանում: Այն ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 13-ը գործում են ՀՀ մարզերում՝ Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին, Մարտունի, Իջևան, Արթիկ, Արարատ, Մասիս Կապան և Հրազդան քաղաքներում: Հանրապետության բնակչությանը Իդեալ Համակարգը ներկայացնում է ավելի քան 30.000 ապրանքատեսականի և մատուցում է ավելի քան 100 բարձրակարգ ծառայություններ:
Վաճառք,Առևտուր
Հայկական շուկայում Pro Decor-ը գործում է սկսած 2013 թվականից: Մշտապես քայլելով ժամանակին համընթաց և հետևելով բոլոր նորարարական տենդենցներինPro Decor-ը իր հաճախորդներին ներկայանում է ամենատարբեր դեկորացիաների յուրօրինակ լուծումներով: Մեր ծառայությունները չեն սահմանափակվում դեկորացիաների արտադրությամբ: Pro Decor-ը պատրաստում է նաև promo ևexpo տաղավարներ, արտաքին գովազդ POS նյութեր (ցուցանակներ, ստենդեր, շոու բոքսեր, լայթ բոքսեր, բոլբեր), բեմահարթակներ, հեռուստատաղավարներ և այն ամենը, ինչ թույլ կտա Ձեր երևակայությունը:
Վաճառք,Առևտուր
«Բուկինիստ» գրախանութը հիմնադրվել է 1932 թվականին: 1997թ. №26 մասնագիտացված բուկինիստական գրախանութը վերափոխվել է «Բուկինիստ» ՍՊԸ-ի Խաչիկ Վարդանյանի կողմից: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է ուսումնական, գիտական և այլ գրականության ներմուծման և իրացման առաջատարը Հայաստանում: Համագործակցում է Ռուաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահագների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի առաջատար հրատարակչությունների հետ: 2013թ.-ից «Բուկինիստը» ձեռնամուխ է եղել գրախանութների ցանցի ստեղծմանն ու ընդլայնմանը՝ գրախանութների թիվն այսօրվա դրությամբ հասցնելով 12-ի: «Բուկինիստ» ընկերությունն իրականացնում է նաև մեծածախ վաճառք իր 2 մեծածախ գրախանութներից՝ տեսականին մատակարարելով Երևանի, Հայաստանի մարզերի և ԼՂՀ-ի մի շարք գրախանութների:
Վաճառք,Առևտուր
Mobiart ընկերությունը հիմնվել է 2005 թվականին: Ավելին քան 15 տարի աշխատելով հայկական շուկայում՝ համագործակցելով Էմիրատների, Չինաստանի և այլ երկրների կազմակերպությունների հետ, ընկերությունն ամուր դիրք է գրավել հեռախոսների և համակարգիչների աքսեսուարների շուկայում: Mobiart ընկերությունը զբաղվում է հեռախոսների, սմարթֆոնների, գաջեթների, համակարգիչների աքսեսուարների և պահեստամասերի մեծածախ և մանրածախ վաճառքով: