Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր

Կրթություն , Մանկավարժություն  

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,հակասոցիալական վարք դրսևորած երեխաներին ապահովում է կրթությամբ,աջակցությամբ և պաշտպանությամբ:

BALU KIDS CLUB

Կրթություն , Մանկավարժություն  

«Բալու» Մանկական Ակումբը երեխայի վաղ զարգացման և սոցիալիզացիայի կենտրոն է, որտեղ զարգացնող խաղերի միջոցով երեխան ձեռք է բերում նոր գիտելիքներ և հմտություններ, սովորում է լինել ինքնուրույն, ժամանակավորապես մնալ առանց մայրիկի, և իհարկե, կարողանում է վայելել հասակակիցների հետ շփման բերկրանքը: «Բալու» Մանկական Ակումբ հաճախում են 1-ից 6 տարեկան երեխաները։ Այս տարիքում հատկապես կարևոր է երեխաների շփումը իրենց հասակակիցների հետ, այդ իսկ պատճառով գործում է 5 տարիքային խումբ: Առավելագույն քանակը խմբերում 10 երեխա է: Նրանց հետ միաժամանակ զբաղվում են 5 մանկավարժներ, որոնք դիպլոմավորված մասնագետներ են մանկավարժության, հոգեբանության և վաղ զարգացման որակավորմամբ:

Lazarian Dpratoon

Կրթություն , Մանկավարժություն  

«Լազարյան Դպրատուն» կենտրոնը կազմակերպում է հայոց լեզվի և հայ մշակույթի, ինչպես նաև մի շարք օտար լեզուների ինտենսիվ դասընթացներ միջազգային լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան: «Լազարյան Դպրատան» հարմարավետ դիրքը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին հեշտությամբ գտնել այն: «ԼԴ»-ն գտնվում է Երևանի կենտրոնում` «Շիրակ» հյուրանոցի, «Պարմա» սուպերմարկետի, ինչպես նաև Երևանի սիրտը հանդիսացող Օպերայի տան մոտակայքում: Դպրատան առաջնային առաքելությունը օտարազգի ուսանողներին հայոց լեզվի ուսուցումն է և հայ մշակույթին ծանոթացումը: Նշված առաքելության շրջանակներում մենք էապես կարևորում ենք հետևյալ ուղղությունների շարունակական զարգացումը. - հնդևվրոպական լեզվաընտանիքում ուրույն ճյուղ հանդիսացող ինքնատիպ և հարուստ հայոց լեզվի մատուցումը հետաքրքրվող այլազգի անհատներին, - հայոց լեզվի տարածումը աշխարհով մեկ սփռված հայության մեջ` հնարավորություն տալով սփյուռքահայությանը սովորել հայերեն հայրենիքում, - Հայաստան գործուղված օտարերկրյա մասնագետներին և գործարարներին ապահովել հայերենի/ռուսերենի համապատասխան իմացություն:

ՍՈՆԱ ուսումնական կենտրոն

Կրթություն , Մանկավարժություն  

Մեր կազմակերպությունը ունի հիմնական 2 ուղղություն՝ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

European College in Armenia

Կրթություն , Մանկավարժություն  

«Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություն է, որը հիմնադրվել է հիմնադիր՝Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ: «Հայաստանում Եվրոպական քոլեջը», կիրառելով եվրոպական զարգացած երկրների առաջավոր և ժամանակակից փորձը, միջին մասնագիտական կրթական ծրագրեր է իրականացնում Երևանում և ունի մասնաճյուղեր ՀՀ մարզերում:

Էրուդիտ նախակրթարան

Կրթություն , Մանկավարժություն  

Բարի գալուստ Էրուդիտ քոլեջ գիմնազիա: Մեզ մոտ յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Ամեն առարկային` քոլեջում տրամադրվում է 20 րոպե /գիմնազիայում 25րոպե/` խաղերի, հեքիաթների միջոցով երեխաները տեղափոխվում են դասարանից դասարան պարզ և բարդ առարկաների հաջորդականությամբ: Դասասենյակները լուսավոր են, կահավորված մանկական ժամանակակից գույքով: Ծնողների համար նախատեսված է սպասասրահ` հեռուստացույց, սուրճ, Wi-Fi, նաև կարող են մասնակցել բազմազան դասընթացների, նախատեսված նույն ժամերին` մեծահասակների համար: Խմբերում նախատեսված է քոլեջում` 12 – 14, գիմնազիայում 8-12 երեխա` խմբավորված ըստ տարիքի:

Ереванский филиал РЭУ имени Г.В.Плеханова

Կրթություն , Մանկավարժություն  

Ереванский филиал РЭУ имени Г.В. Плеханова, являясь образовательным, методическим, научно-производственным и культурным центром, развивает и предоставляет качественное образование всем желающим независимо от места проживания для их полноценного и эффективного участия в общественной и профессиональной областях в условиях информационного общества, реализует совместные инновационные проекты, развивает сотрудничество в области образования между РФ и РА.

ԱՄԻ-Ակումբ

Կրթություն , Մանկավարժություն  

ԱՄԻ Ակումբը 2 -6 տարեկան երեխաների վաղ զարգացման և խնամքի կենտրոն է ՝ նախակրթարան, մինի-պարտեզ, հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի անհատական ծառայություն և ավելին մեկտեղված մեկ վայրում: Մեր կենտրոնում գործում են բազմաթիվ խմբեր և խմբակներ, որոնց ծանոթանալու համար մեզ կարող եք այցելել ձեզ հարմար ժամանակ:

Ձեր գիտակը մանկական կենտրոն

Կրթություն , Մանկավարժություն  

2014 թ-ին Երևանում ստեղծվեց մի նոր տուն, ուր մանկան ծիիծաղը դարձավ այցեքարտ: Հենց այդ տանն էլ ձևավորվեց ջերմ ու խաղաղ մեծ ընտանիքը, որն անդադար սեր ու բարություն է ըմբոշխնում: ՛՛Ձեր գիտակը՛՛ մանկական կենտրոնում յուրաքանչյուր երեխա սպասված ու հարազատ է և զգում է իրեն ինչպես տանը: Մեզ մոտ ամեն ինչի հիմքում ՍԵՐՆ է: Մայրական հոգատարություն, խելամիտ զվարճանք, ընկերասիրություն, բանիմացություն, գունավոր օր ու ծիածանոտ տպավորություն. ահա այսպիսին է մեր ամեն օրը:

Zatikyan Dance Studio

Կրթություն , Մանկավարժություն  

DASARAN EDUCATIONAL PROGRAM

Կրթություն , Մանկավարժություն  

Dasaran կրթական ծրագիրը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով հայ աշակերտներին է տրամադրում խաղայնացված կրթական բովանդակություն։ Ծրագիրն առաջարկում է դպրոցներին էլեկտրոնային գործիքներ, օրինակ՝ էլ․ մատյան, օրագիր, ինչպես նաև աշակերտներին տրամադրում է միջդպրոցական փակ սոցիալական ցանց, դիմորդի անկյուն և բազում այլ օգտակար ու հետաքրքիր առցանց գործիքներ։ Ներկայումս Dasaran կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1.501 դպրոցում՝ ներառելով գրեթե 1 միլիոն գրանցված բաժանորդ (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ):

3D Lomano

Կրթություն , Մանկավարժություն  

Զարդերի 3D եռաչափ մոդելավորման դասընթացներ արդեն Երևանում:

a